
Samsung-ը ռեկորդային շահույթ է ստացել

Samsung Electronics-ը չորրորդ եռամսյակի եւ ամբողջ 2017 թվականի արդյունքներով շահույթի նոր ռեկորդ է սահմանել միկրոսխեմաների բարձր պահանջարկի շնորհիվ, սակայն սմարթֆոնների արտադրության ցուցանիշով ստորաբաժանման օպերացիոն շահույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է։
Samsung-ի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կտրուկ ավելացել է 42 տոկոսով՝ հասնելով 12,26 տրլն հարավկորեական վոնի (11,4 մլրդ դոլարի) 2016 թվականի նույն ժամանակաշրջանի 7,09 տրլն վոնից: Samsung Electronics-ի օպերացիոն շահույթը գրեթե երկու երրորդով բարձր է եղել, քան մեկ տարի առաջ՝ 15,15 տրլն վոն:
Samsung Electronics-ի հասույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավելացել է մինչեւ 65,98 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 53,33 տրլն վոնի համեմատությամբ: 2017 թվականի արդյունքներով՝ Samsung-ն ընդհանուր առմամբ ստացել է 53,65 տրլն վոն օպերացիոն շահույթ՝ 83 տոկոսով ավելի, քան 2016 թվականին այն դեպքում, երբ հասույթը հասել է 239,58 տրլն վոնի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: