Բաժիններ՝

«Գահերի խաղի» աստղը հերքել է վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթվի մասին իր ասածը

Ամերիկացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը Արյա Սթարքի դերակատարն է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող սերիալում, հերքել է պատմության եզրափակիչ եթերաշրջանի առաջին էպիզոդի թողարկման ամսաթվի վերաբերյալ իր ասածները։

Ավելի վաղ Metro հրատարակությունը մեջբերումներ էր արել Ուիլյամսի խոսքից, որտեղ նա հայտարարել էր, թե սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին էպիզոդն էկրան կբարձրանա 2019 թվականի ապրիլին:

«Ընդամենը թվիթ՝ ձեզ տեղեկացնելու, որ «Գահերի խաղի» թողարկման ամսաթվի վերաբերյալ այդ «մեջբերումը», որը ես ենթադրաբար տվել եմ, լիովին սխալ է եւ վերցված է այն հարցազրույցից, որը ես տվել եմ մի քանի տարի առաջ»,- գրել է դերասանուհին Twitter-ում: Ավելի վաղ HBO հեռուստաալիքը հայտնել էր, որ սերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանը, էկրան կբարձրանա 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս