Անրին խոսել է Մխիթարյանի և Օբամեյանգի մասին
                                    Հենրիխ Մխիթարյանի և Օբամեյանգի վերամիավորման մասին վերջին օրերին շատ են խոսում: Այս անգամ կարծիք է հայտնել «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին, ում և՛ Մխիթարյանը և՛ Օբամեյանգը համարել են լոնդոնյան ակումբի լեգենդ:
Անրին նշել է, որ հրաշալի է այն, որ Մխիթարյանն ու Օբամեյանգն արդեն խաղացել են իրար հետ: «Շատ լավ է, որ երկու տարբեր ակումբներից ձեռք բերված ֆուտբոլիստներ միասին խաղալու փորձ ունեն»,- նշել է Անրին: Անրին նշել է նաև, որ հույս ունի, որ լոնդոնյան ակումբի նորեկները շատ կօգնեն թիմին:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    