
Ողբերգական վթար է տեղի ունեցել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․ ԱԻՆ-ը հայտնում է զոհերի մասին

Փետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները. կան զոհեր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: