
«Արսենալը» ոգևորվել է Օբամեյանգի տրանսֆերից և ուզում է ձեռք բերել Յան Օբալկին

Սլովենացի դարպասապահը «զինագործների» ամառվա գլխավոր նպատակն է:
«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Ռաուլ Սանլլեխին, ով հիմա գլխավորում է «Արսենալի» ֆուտբոլային օպերացիաների դեպարտամենտը, մտադիր է լոնդոնյան ակումբ հրավիրել «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբալկին: Տվյալ պահին «Արսենալի» հիմնական դարպասապահ է 36-ամյա Պետեր Չեխը, ով սկսել է ավելի շատ սխալներ թույլ տալ: Այսպիսով, Սանլլեխին պատրաստ է 25-ամյա Օբալկին դարձնել «զինագործների» հիմնական նպատակն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Այս ձմեռ «Արսենալը» սկաուտական բաժնի նոր ղեկավար Սվեն Միսլինտատի մասնակցությամբ գնեց «Բորուսիայից» Պիեր-Էմերիկ Օբամեյանգին 64 մլն եվրոյով:
«Արսենալը» գրավում է 6-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը