Բաժիններ՝

«Փողը սպանում է մրցակցությունը ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Արսեն, այդ դո՞ւ չես 60 մլն ծախսել Օբամեյանգի համար: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է նրանից, որ ֆուտբոլային 5 ուժեղագույն լիգաներից 4-ում արդեն հայտնի են չեմպիոնները:

«Դեկտեմբերին մենք արդեն գիտեինք, թե ով կդառնա չեմպիոն 5-ից 4 առաջնություններում: Դա նշանակում է, որ ֆուտբոլի հետ ինչ-որ բան այն չէ: Առանձին ակումբների հսկայական ֆինանսական ուժը ոչնչացնում է մրցակցությունը»,- Վենգերին է մեջբերում ESPN-ն:

«Մանչեսթեր Սիթին» գրավում է առաջին տեղն ԱՊԼ-ում՝ 15 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդից», «Բավարիան» առաջին տեղն է Բունդեսլիգայում՝ 16 միավորով առաջ լինելով «Բայերից»: Պրիմերայի և Լիգա 1-ի առաջատարներ «Բարսելոնան» և ՊՍԺ-ն միավորների տարբերությունը հասցրել են 11-ի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս