
Խոշոր վթար Գյումրիում. կան վիրավորներ. նրանց թվում կա նաև մեկուկես տարեկան երեխա

Tsayg.am-ը գրում է. Խոշոր վթար Գյումրիում: Փետրվարի 2-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղում բախվել է հենասյանը: Վթարի հետևանքով 4 քաղաքացի է տուժել: Նրանց թվում կա նաև մեկուկես տարեկան երեխա: Տուժածներն անցորդների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից, տեղափոխվել հիվանդանոց: «Գյումրի» բժշկական կենտրոն դիմած քաղաքացիները հետազոտվել են, ստանում են համապատասխան բուժում: «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տարված փոքրիկի վիճակը միջին ծանրության է, նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, ստորին ծնոտի վնասվածք: Երեխան տեղափոխվել է Երևան: Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները ճշտվում են: