Փոխնախարարի տարեկան եկամուտը` ինը միլիոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ էմիլ Տարասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, որից տեղեկանում ենք նրա՝ նախորդ տարվա ընթացքում վարկ վերցնելու մասին:

Տարասյանի հայտարարագիրը բավական սեղմ է՝ ոչ մի նոր գնում կամ վաճառք: Փոփոխության են ենթարկվել միայն նրա դրամական միջոցները՝ դրանք ավելացել են: Եթե տարեսկզբին Տարասյանը հայտարարագրել էր 3 միլիոն 200 հազար դրամ ու 4 հազար 200 ամերիկյան դոլար, ապա արդեն տարեվերջին՝ 5 միլիոն 700 հազար դրամ ու 8 հազար 500 ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 359 հազար դրամ եւ 5 հազար ամերիկյան դոլար, որից դրամով արտահայտված գումարը 12 ամիսների աշխատավարձն է, իսկ դոլարով արտահայտվածը ստացված փոխառություններ են՝ վարկեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս