Բաժիններ՝

10 նոր մոբայլ խաղեր, որ չպետք է բաց թողնել

Շուտով լույս կտեսնեն մոբայլ խաղեր Android-ի և iOS-ի համար, որոնք նոր են, հետաքրիքր և կգրավեն թե՛ գեյմերներին, թե՛ սկսնակ խաղացողներին:

1. SkidStorm

Մեքենաների նոր մրցավազքը առաջին հայացքից թվում է շատ հեշտ և հաղթահարելի, սակայն փուլ առ փուլ բարդանում է և հետաքրքրում գեյմերին:

2. Onraid

2D շութերը շատ դինամիկ է և պարունակում է շատ լոկացիաներ: Խաղը կարելի է խաղալ թե՛ երկու հոգով, թե՛ մեծ խմբով: Այն առաջարկում է 10 ունիկալ կերպարներ, 70 տեսակի զենք և 90 գադջեթներ:

3. Knife Hit

Այս խաղը շատ հեշտ է թվում, սակայն պահանջում է մեծ ուշադրություն: Պետք է շատ արագ խրել դանակները փայտի մեջ: Խաղի նպատակը ուշադրության և ռեակցիայի ստուգումն է:

4. Миллионер 2018

Հայտնի հեռուստախաղի հերթական տարբերակը լի է նոր հարցերով, որոնք ավելի ժամանակակից են: Խաղի այս տարբերակը առանձնանում է նաև շատ հարմարավետ ինտերֆեյսով:

5. Hero Academy 2

Այս քարտային խաղը ռազմավարության զարգացման համար է: Խաղը կարելի է խաղալ միայնակ, ինչպես նաև մրցել մյուս օգտատերերի հետ:

6. Crazy Dreamz: MagiCats Edition

Սա ոչ սովորական պլատֆորմ է, որտեղ կարելի է ինքնուրույն ավելացնել փուլերը: Դրա համար պետք է ուսումնասիրել բոլոր քարտեզները և ճիշտ վայրերում դասավորել անհրաժեշտ իրերը:

7. Red

Խաղը պարունակում է 50 հետաքրքիր գլուխկոտրուկներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ լոգիկան և պահանջում է առանձնահատուկ մոտեցում:

8. Catsby

Այս խաղը շատ հետաքրքիր ինտերֆեյս ունի՝ վինտաժային լուծումներով: Այն ունի գրեթե 100 մակարդակներ, որոնցից շատերի ավարտին նախատեսված է հանդիպում բոսի հետ:

9. Палатки и деревья головоломки

Շատ հեշտ վիզուալ գլուխկոտրուկների հավաքածու ներկայացնող այս խաղում առաջադրանքները պետք է լուծել գլուխկոտրուկները 100 մակարդակում:

10. Geometry Defense 2

Tower Defense-ի ոճով այս խաղը հագեցած է շատ գրաֆիկայով և երկրաչափական մարմիններով: Պետք է կառուցել 6 տեսակի ամրոց, որոնց մեջ կարելի է կատարել բազում փոփոխություններ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս