Բաժիններ՝

Ձմռան թոփ-15 տրանսֆերները

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր և սպասված տրանսֆերներ: Ներկայացնում ենք ձմեռային տանսֆերների թոփ-15-ը:

1. Կոուտինիո – «Բարսելոնա» 

Այս տրանսֆերի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ: Ֆիլիպեն կարող էր տեղափոխվել դեռևս ամռանը, սակայն Կլոպը ամեն կերպ ցանկանում էր պահել նրան: Վերջիվերջո, ֆուտբոլիստն ու կատալոնական ակումբը հասան իրենց նպատակին:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 90 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 120 մլն եվրո

2. Ալեքսիս Սանչես – «Մանչեսթեր Յունայթեդ» 

Սանչեսը հոգնել էր Վենգերի՝ չեմպիոնության մասին խոստումներից և ակումբից հեռանալու որոշում կայացրեց: Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում էր նաև մանչեսթերյան մյուս ակումբը, սակայն Մոուրինիոն և ակումբի հեղինակությունը Սանչեսին դարձրին կարմիր սատանա:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 70 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – փոխանակում

3. Օբամեյանգ – «Արսենալ» 

Գաբոնցի ֆուտբոլիստը ցանկանում էր լքել Դորտմունդը դեռ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Բոլոր աղբյուրները նրան ուղարկում էին Իտալիա: Օբամեյանգի տեղափոխվելու ցանկությունը այնքան մեծ էր, որ նա չէր գնում մարզումների և մի քանի օր շարունակ չէր գնացել ակումբի մարզաբազա: Վերջապես, Օբամեյանգը հասավ իր նպատակին: Ի դեպ, գաբոնցի հարձակվողը նշել է, որ իր տեղափոխության մեջ մեծ դեր է ունեցել Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 65 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 63.75 մլն եվրո

4. Դիեգո Կոստա – «Ատլետիկո Մադրիդ» 

Ֆուտբոլիստի տրանսֆերը ակնհայտ էր: Կոստան իր պահվածքով վաղուց արդեն հասկացրել էր, որ չի ցանկանում մնալ Լոնդոնում և ցանկանում է վերադառնալ իրեն հարազատ դարձած Իսպանիա:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 50 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 60 մլն եվրո

5. Հենրիխ Մխիթարյան – «Արսենալ» 

Մխիթարյանը դարձավ հերթական տաղանդավոր ֆուտբոլիտը, ում կարիերան Մոուրինիոյի ղեկավարությամբ այնքան էլ հարթ չընթացավ: Հրաշալի մեկնարկը մանչեսթերյան ակումբում, տեղը հիմնական կազմում և Մոուրինիոյի պարբերական բնույթ ունեցող ճնշումները խաղացին իրենց դերը և Մխիթարյանը որոշեց գործել սրտով:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 35 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – փոխանակում

6. Վան Դեյկ – «Լիվերպուլ» 

Այս տրանսֆերը պետք է կայանար գրեթե մեկ տարի առաջ: Կլոպը հասկանում էր, որ իր ակումբը չի հասնի հաջողությունների առանց թոփ մակարդակի պաշտպանի: Ակումբի ղեկավարության տևական աշխատանքներից հետո Վան Դեյկը դարձավ լիվերպուլյան ակումբի ֆուտբոլիստ:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 30 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 78.80 մլն եվրո

7. Էմերիկ Լյապորտ – «Մանչեսթեր Սիթի» 

Բասկյան ակումբի կենտրոնական պաշտպանը վաղուց էր թոփ ակումբների ուշադրության կենտրոնում: Գվարդիոլան վերջին տրանսֆերային պատուհանների ժամանակ մեծ ուշադրության է արժանացնում պաշտպաններին և Լյապորտի ձեռքբերումը Գվարդիոլայի քաղաքականության մասն է:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 25 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 65 մլն եվրո

8. Էմերսոն – «Չելսի» 

Ամբողջ ամառ խոսվում էր այն մասին, որ Ջեկոն և Էմերսոնը կտեղափոխվեն Լոնդոն 55 միլիոն եվրոյի դիմաց: Ջեկոյին չգրավեցին պայմանագրի կետերը և նա հրաժարվեց տեղափոխությունից, իսկ Էմերսոնին ամեն ինչ դուր էր գալիս: Լոնդոնյան ակումբը կարողացավ գնել կենտրոնական պաշտպանին շատ մատչելի գնով:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 14 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 20 մլն եվրո

9. Օլիվիե Ժիրու – «Չելսի» 

Կոնտեն իր համար հարմար ֆուտբոլիստ էր փնտրում, Կոնտեն գտավ նրան: Ի տարբերություն Ջեկոյի՝ Ժիրուն համաձայնեց պայամանագրի բոլոր կետերին և լոնդոնցիներինը դարձավ շատ մաչելի գնով:

Ի սկզբանե, ֆուտբոլիստը պետք է տեղափոխվեր Դորտմունդ, սակայն վերջին պահին դորտմունդիցները չհամաձայնեցրին ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 20 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 17 մլն եվրո

10. Թեո Ուոլքոթ – «Էվերթոն» 

Ուոլքոթը շատ բան ունի ապացուցելու իր նախկին թիմին՝ «Արսենալին», և դա կարող է անել վաղը կայանալիք խաղում: «Էվերթոնի» համար սա շատ հաջողակ տրանսֆեր էր, քանի որ ֆուտբոլիստը արդեն գոլեր է խփում և օգնում է վաստակել միավորներ:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 20 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 22.50 մլն եվրո

11. Ռոս Բարկլի – «Չելսի» 

Բարկլին ևս այն ֆուտբոլիստներից է, որ կարող էր տեղափոխվել դեռևս ամռանը: Այս տրանսֆերի բանաձևն է՝ որակյալ ֆուտբոլիստ+փոքր գումար+օպերատիվ որոշում:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 20 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 16.90 մլն եվրո

12. Սանդրո Վագներ – «Բավարիա» 

Սանդրո Վագները մյունխենյան ակումբի սան էր և վերադաձավ իր համար հարազատ ակումբ: Վագները վատ տարբերակ չէ Լևանդովսկիին փոխարինելու համար:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 9 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 13 մլն եվրո

13. Սոֆիան Խաննի – «Սպարտակ» 

Ռուսաստանի առաջնությունն ունի նոր հրաշալի ֆուտբոլիստ՝ ի դեմս Սոֆիան Խանիի: Ռուսական ակումբը հույս ունի, որ Խաննիին կօգնի թիմին առաջին հարկի մեդալներ ունենալ Ռուսաստանի առաջնությունում:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 7 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 8 մլն եվրո

14. Լուկաս Մոուրա – «Տոտենհեմ» 

Մոուրան տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարողացավ դուրս գալ ֆրանսիական ՊՍԺ-ի ոսկե վանդակից: Նա օգնեց թիմին վաստակել շատ միավորներ, բայց չէր կարողնաում այլևս մնալ պահեստայինների նստարանին:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 28 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 28.40 մլն եվրո

15. Ինյագո Մարտինես – «Ատլետիկ Բիլբաո» 

Բասկերը տարբերվում են իրենց տաղանդով և արագությամբ: Մարտինեսը ևս ունի այդ հատկանիշները: Լյապորտը դեռ չէր հասցրել հեռանալ թիմից, երբ ակումբը նրա համար փոխարինող գտավ:

Ֆուտբոլիստի գինը շուկայում – 25 մլն եվրո

Տրանսֆերի արժեքը – 32 մլն եվրո

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս