Բաժիններ՝

Apple-ը հայտնել է iPhone-ների վաճառքների նոր նվազման մասին

Apple ընկերությունը 88 միլիարդ դոլարը գերազանցող ռեկորդային հասույթ է արձանագրել, սակայն նրա iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալները շարունակում են կրճատվել: Այս մասին է վկայում 2018 ֆինանսական տարա առաջին եռամսյակի՝ փետրվարի 1-ին հրապարակված հաշվետվությունը։

Ինչպես հետեւում է այդ փաստաթղթերից, երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են 2017 թվականի դեկտեմբերի 30-ին, վաճառվել է մոտավորապես 77,3 միլիոն iPhone սմարթֆոն, ընդհանուր հասույթը կազմել է 88,3 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 26,3 միլիարդ դոլար: 2017 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, առաջին ցուցանիշը նվազում է արձանագրել, իսկ վերջին երկուսը՝ աճ:

Նշված ժամանակամիջոցում Apple-ին հաջողվել է իրացնել 78,3 միլիոն iPhone, միագումար հասույթը կազմել է 78,4 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 23,4 միլիարդ դոլար: iPhone-ի վաճառքների ծավալներն անընդհատ աճել են շուկայում այս սարքերի հայտնվելու պահից ի վեր ութ տարվա ընթացքում:

Այս ցուցանիշի նվազման մասին առաջին անգամ հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 26-ին: Հիշյալ սարքերի վաճառքների կրճատման միտումն այդ ժամանակից ի վեր շարունակվել է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս