Բաժիններ՝

«Նման պահվածքը մեծագույնին դարձնում է ոչնչություն». Չավին՝ Նեյմարի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի պահվածքը Լիգայի գավաթի` «Ռենի» հետ խաղում քննարկումների առարկա է դարձել:

Ֆրանսիական մամուլը խոսում է այն մասին, որ մրցակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով Նեյմարը պետք է պատժվի ակումբի ղեկավարության կողմից, չնայած ֆուտբոլիստը նշել էր, որ պարզապես կատակել է:

Հիշեցնենք, որ այդ խաղում Նեյմարը խախտել էր կանոնները, հետո ցանկացել էր օգնել մրցակցին, մեկնել էր ձեռքը, սակայն վերջին պահին հետ էր քաշել այն և ժպտացել:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսելով այդ դրվագի մասին՝ նշել է, որ անչափ հիասթափված է Նեյմարի պահվածքից: «Հույս ունենամ, որ տարիքի ու պրոֆեսիոնալիզմի հետ Նեյմարը կսովորի հարգել մրցակիցներին: Մենք նրան չկարողացանք սովորեցնել դա «Բարսելոնայում»: Գուցե նրա հեռանալը լավագույն որոշումն էր երկու կողմերի համար էլ: Նման պահվածքը մեծագույնին դարձնում է ոչնչություն»,- նշել է Չավին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս