Բաժիններ՝

Իրանը վերջին 25 տարում սև խավիարի առաջին խմբաքանակն է մատակարարել ԱՄՆ-ին

Իրանը վերջին 25 տարվա ընթացքում սեւ խավիարի առաջին խմբաքանակն է մատակարարել ԱՄՆ-ին: Ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, խոսքը 10 կիլոգրամ խավիարի մասին է որն ստացվել է ձկնաբուծական տնտեսություններում: Մեկ կիլոգրամ նման արտադրանքի արժեքը հասնում է 1600 դոլարի:

Մատակարարումն իրականացվել է Agriculture Services Specialized Holding Company իրանական ընկերության կողմից՝ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլատրագրի հիման վրա:

Իրանը մնում է սեւ խավիարի խոշորագույն արտահանողն աշխարհում: Իսլամական Հանրապետության մաքսային վարչության տվյալներով՝ իրանական օրացույցով ընթացիկ տարվա (սկսվել է 2017 թվականի մարտի 21-ին) առաջին յոթ ամսվա ընթացքում Իրանն արտասահմանում վաճառել է ձկնաբուծական տնտեսություններում ստացված ավելի քան 557 կիլոգրամ սեւ խավիար, որի ընդհանուր գումարը կազմել է 1,37 մլն դոլար:

Իրանական սեւ խավիարի հիմնական գնորդներն են՝ Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս