Բաժիններ՝

Apple-ն սկսել է բանեցված iPhone 7-երի վաճառքը

Apple կորպորացիան սկսել է վերականգնված iPhone 7-երի եւ 7 Plus-ների վաճառքը, որոնք ավելի վաղ օգտագործվել էին այլ օգտատերերի կողմից: Սմարթֆոնները մատչելի են սոսկ ԱՄՆ-ում: Այդ մասին գրել է MacRumors-ը:

Վերականգնված iPhone 7-ը՝ 32, 128 եւ 256 գիգաբայթ հիշասարքերով, մատչելի է համապատասխանաբար 500, 590 եւ 680 դոլար գնով: Այս դեպքում խնայողությունը կազմում է 50-ից մինչեւ 70 դոլար:

iPhone 7 Plus-ը վաճառվում է միայն 32 եւ 128 գիգաբայթ տարբերակներով՝ համապատասխանաբար 600 եւ 690 դոլարով:

Apple-ը վերականգնված iPhone-ներն սկսել է վաճառել 2016 թվականին՝ iPhone 7-ի թողարկումից մի քանի ամիս անց: Ընկերությունում պնդում են, որ կատարում են սարքերի լիակատար արատորոշում, փոխում են կորպուսը, կուտակիչը եւ այլ բաղադրիչներ: Վերականգված iPhone-ների վրա տարածվում է նույնպիսի երաշխիք, ինչպես որ նոր սարքերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս