Բաժիններ՝

Spice Girls-ը վերամիավորվում է՝ համատեղ նախագծերին Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո. Daily Express

Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո Spice Girls խումբը կրկին կվերամիավորվի համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես փետրվարի 2-ին հայտնել է Daily Express-ը, մասնակիցներից յուրաքանչյուրի հոնորարը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 14 մլն դոլար)՚

Նրա տվյալներով՝ Ջերի Հոլիուելը, Մելանի Չիսհոլմը («Մել Սի»), Էմմա Բանթոնը, Մելանի Բրաունը («Մել Բի») եւ Վիկտորյա Բեքհեմը կվերամիավորվեն իրենց Wannabe հիթի թողարկումից 22 տարի անց: Վերջին անգամ կոլեկտիվը 2012 թվականին է ելույթ ունեցել Լոնդոնի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: «Ոչ ոք չէր կարող մտածել, որ այս վերամիավորումը երբեւիցե հնարավոր կդառնա,-հրատարակությունը մեջբերում է իրազեկ աղբյուրի խոսքը:-Սակայն երկարատեւ բանակցություններից հետո Վիկտորյան համաձայնել է, որ եկել է այս տարի նոր նախագծերի վրա աշխատելու ժամանակը»:

«Սա պարզապես ցնցող է, քանի որ նա միշտ ասում էր, որ կոլեկտիվ չի վերադառնա»,-հավելել է նա: Նոր նախագծերը ենթադրում են հեռուստատեսային շոու Չինաստանում, հովանավորչական գործարքներ եւ լավագույն երգերի ժողովածուի թողարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս