Բաժիններ՝

«Բեյլը երջանիկ է «Ռեալում» և ուզում է մնալ ակումբում». Ռայան Գիգզ

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը մեկնաբանել է հարձակվող Գարեթ Բեյլի՝ Մարիդի «Ռեալից» հնարավոր տեղափոխության մասին լուրերը, ինչպես նաև գնահատել է նրա կարևորությունը թիմի համար:

«Վերջին ամիսներին Բեյլն ապացուցում է, որ հանդիսանում է առանցքային ֆուտբոլիստ հավաքականի համար: Իհարկե, գլխավորը թիմն է, բայց կազմին անհրաժեշտ են լավագույն ֆուտբոլիստները, և Գարեթն այդպիսին է: Մենք նրա հետ արդեն զրուցել ենք: Բեյլը երջանիկ է «Ռեալում» և չի ցանկանում հեռանալ ակումբից: Նա գիտի, թե ինչ հարգանքով է իրեն վերաբերվում մարզչական շտաբը և ղեկավարությունը, դրա համար ուզում է ցույց տալ երկրպագուներին, թե ինչի է ընդունակ»,- Գիգզին է մեջբերում Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 10 խաղ իսպանական Պրիմերայում և խփել է 6 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս