Բաժիններ՝

Իտալիայում հաստատել են, որ Մանչինին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու է

Ալեսանդրո Կոստա Կուրտան, ով փետրվարի 1-ին նշանակվեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսարի օգնական, հաղորդել է, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հանդիսանում է Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը:

«Շուտով անհրաժեշտ կլինի սկսել բանակցությունները: Մենք չենք շտապում այդ կապակցությամբ, բայց ցանկալի է փակել այդ հարցը՝ որքան հնարավոր է շուտ: Ինչ վերաբերում է անուններին, ապա դուք լսել եք դրանք: Թեկնածուներից ոմանք խաղային կարիերայի ժամանակ շատ հանդիպումներ են անցկացրել ինձ հետ: Մանչինին դրանցից մեկն է: Ինչ վերաբերում է Կոնտեին, ապա նա հրաշք գործեց նախորդ «Եվրոյի» ժամանակ»,- Կոստա Կուրտային է մեջբերում Football Italia-ն:

Ավելի ուշ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիսար Ռոբերտո Ֆաբրիչինին հաստատեց, որ Մանչինին, Անտոնիո Կոնտեն, Կարլո Անչելոտին և Կլաուդիո Ռաներին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս