Բաժիններ՝

«Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոմայի» դարպասապահի նկատմամբ

«Ռեալը» պլանավորում է 2018-19թթ. մրցաշրջանը սկսել նոր հիմնական դարպասապահով, և մադրիդյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքեր Ռամսեսը: Նման տեղեկությունների է տիրապետում իսպանական Mundo Deportivo պարբերականը:

Միևնույն ժամանակ՝ Մադրիդում չեն կորցնում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի կամ «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագիր կնքելու հույսը:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ալիսոնի վստահ խաղը գրավեց մի շարք եվրոպական առաջատար ակումբների ուշադրությունը: Ինչպես հաղորդվել էր, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հռոմեացիները մերժել են «Լիվերպուլի» առաջարկը: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնն անցկացրել է 22 խաղ և բաց է թողել 17 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս