Բաժիններ՝

Ի՞նչն է առաջացնում քաղցկեղ. ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Յուրաքանչյուր տարի փետրվարի 4-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս մասին հայտնում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Օրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա և ևս մեկ անգամ հիշեցնել դրանց վտանգավորության և հնարավորինս վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին։ Մարդկությունը կարող է նվազեցնել քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի թիվը միայն այն դեպքում, եթե դրա համար ջանքեր գործադրի յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն և պետություն:

Քաղցկեղի դեմ պայքարի առանցքային միջոցառումներն են կանխարգելումը, բուժման և քաղցկեղով հիվանդների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող սկրինինգային ծրագրերը և պատվաստումները, եթե տվյալ հիվանդության դեմ կա պատվաստանյութ:

Ի՞նչն է առաջացնում քաղցկեղ: Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ քաղցկեղի դեպքերի 30%-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, անառողջ սնուցում, ցածր ֆիզիկական ակտիվություն:

Բացի այդ, քաղցկեղի պատճառ կարող են հանդիսանալ վիրուսային Բ և Ց հեպատիտներն ու մարդու պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ:

Քաղցկեղից մահվան դեպքերը կարելի է նվազեցնել՝ ազդելով նշված ռիսկի գործոնների վրա։ ԱՀԿ-ն և Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը կոչ են անում նաև իրականացնել հետազոտական (սկրինինգային) ծրագրեր և պատվաստումներ՝ պապիլոմա վիրուսի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս