Լևոն Արոնյանը հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի հաղթողը որոշվեց թայ-բրեյքում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Թայ-բրեյքի առաջին երեք արագ շախմատի պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով, իսկ վերջին պարտիայում Արոնյանը հաղթանակ տոնեց:
Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: