Վարչապետի խորհրդականը ներդրումների մասով ապակողմնորոշում է նրան. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արմեն Ավակ Ավակյանից:

Վերջինս վարչապետի խորհրդական դառնալու օրը զբաղեցրել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Կարեն Կարապետյանի թիմակիցների կարծիքով՝ Արմեն Ավակ Ավակյանը Հայաստանում ներդրումների մասով ոչ արդյունավետ խորհուրդներ է տալիս վարչապետին:

Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության անդամներից ու նախարարներից պահանջել էր իրենց ղեկավարած ոլորտների համար սեփական ուժերով ներդրումային աղբյուրներ փնտրել-գտնել, ինչն էլ մեծ դժգոհություն էր առաջացրել վերջիններիս շրջանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728