Բանտապետեր են աշխատանքից ազատվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը։ Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։

Այսինքն՝ նրանց տեղերով փոխել են։ Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաև ՔԿ վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը։ Մեր հարցին՝ այլ փոփոխություններ և՞ս լինելու են, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728