Բաժիններ՝

Ձնաբքի պատճառով 28 մեքենա արգելափակվել է ձյան մեջ. դուրս է բերվել 70 ուղևոր

Փետրվարի 2-ին՝ ժամը 23:18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Սուրբ Խաչ» կոչվող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս է բերվել «ВАЗ 21-21» մակնիշի 35 GV 635 պետհամարանիշի ավտոմեքենան:

Փետրվարի 1-ին՝ ժամը 20:42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ВАЗ-2106» մակնիշի 34 CA 876 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում «Mercedes ML» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 33 DO 133 պետհամարանիշի ավտոմեքենան:

Փետրվարի 1-ին՝ ժամը 11:25-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՃՇՇ աշխատակիցների և փրկարարների օգնությամբ արգելափակումից դուրս է բերվել 28 ավտոմեքենա (70 ուղևոր):

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:08-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի միջնամասում «ГАЗ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի ավտոմեքենան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս