Ալիկ Սարգսյանը շարունակում է «գործ տալ» ավշարցի եղբայրների վրա. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետը, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը:

Նա հետեւում է դաշնակամետ եղբայրների աշխատաոճին եւ երբ այնտեղ վրիպակներ է նկատում հանրապետականների նկատմամբ, անձամբ տեղեկացնում է ուր որ հարկն է:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տեղեկացումը թանկ է նստում Գրիգորյան եղբայրների վրա, նրանք ստիպված փորձում են սեփական ոճով քավել իրենց մեղքը: Գրիգորյանները ներդրումներ են կատարում համապատասխան ՀՀԿ-ական կառույցներում եւ փորձում են իրենցից դժգոհողներին այդ ձեւով լռեցնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս