Բաժիններ՝

Նշվել է արևածաղկի ձեթի անսպասելի վնասը

Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ արեւածաղկի ձեթի կամ ձկան յուղի երկարատեւ գործածումը կարող է հանգեցնել լյարդի լուրջ խնդիրների: Հայտնագործության մասին հաղորդվում է Medicalxpress կայքում՝ վկայակոչելով Journal of Nutritional Biochemistry-ն:

Հետազոտողները կատարել են ձիթայուղի եւ արեւածաղկի ձեթի, ինչպես նաեւ ձկան յուղի երկարատեւ գործածությանն առնետների լյարդի ռեակցիայի համալիր վերլուծություն:

Գիտականները պարզել են, որ լյարդն ավելի առողջ է եղել այն առնետների խմբի մոտ, որոնք սննդի մեջ գործածել են ձիթայուղ: Իր հերթին, արեւածաղկի յուղը հանգեցրել է ֆիբրոզի եւ գերկառուցվածքային փոփոխությունների, իսկ ձկան յուղը մեծացրել է տարիքի հետ կապված օքսիդացման գործընթացները, փոխել տելոմերների երկարությունը:

Տելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնց կարճացումը կապված է ծերացման, իսկ երկարացումը՝ քաղցկեղի առաջացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս