
Աֆրինում թուրքական ԶՈւ հրթիռակոծությունից տուժել են իրանցի լրագրողներ

Թուրքական զինված ուժերը F-16 կործանիչներով հրթիռակոծել են սիրիական Աֆրինը, ինչի հետևանքով տուժել են նաև իրանցի լրագրողներ: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr-ն:
Իրանցի լրագրողները հրթիռակոծության ձայները նախապես լսել են և փորձել հեռանալ այդ տարածքից, սակայն նրանց մեքենան հրթիռակոծության պատճառով վթարի է ենթարկվել և լրագրողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Իրանական Press TV-ի լրագրողական կազմը Աֆրին էր ժամանել տեղում լուսաբանելու թուրքական ԶՈւ-ի կողմից քուրդ զինյալների դեմ սկսված ռազմական գործողությունները:
F-16 կարծանիչներից արձակված հրթիռներն ընկել են հենց Press TV-ի նկարահանող խմբի մոտ և հրթիռակոծության կադրերը հայտնվել են Press TV-ի եթերում: