
Օլիվիե Ժիրուն «Արսենալից» տեղափոխվեց «Չելսի»

Ստիպված չի լինի հեռու գնալ: «Չելսին» հայտարարեց «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուի տեղափոխության մասին: 31-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ըստ ինսայդերների տեղեկության՝ «Չելսին» Ժիրուի տրանսֆերի համար վճարել է 20 մլն եվրո: Ժիրուն «Արսենալի» կազմում հանդես է եկել 2012 թվականից և «զինագործների» հետ հաղթել է 3 գավաթ և Անգլիայի 3 Սուպերգավաթ: «Արսենալի» կազմում անցկացրած 253 պաշտոնական խաղերում Օլիվիեն դարձել է 105 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Ժիրուի նկատմամբ հավակնություններ ուներ Դորտմունդի «Բորուսիան», որը պահանջում էր ներառել ֆրանսիացուն Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գործարքի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը