
Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդ հիվանդ է թալասեմիայով

Ադրբեջանում ավելի քան 1 միլիոն մարդ համարվում է թալասեմիայի կրող: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը:
Նրա համոզմամբ՝ թալասեմիա արյան հիվանդություն կրողների ամուսնության պատճառով նրանց թիվը վերջին տարիներին ավելանում է:
Հուսեյնովն ընդգծել է նաև, որ իրենց կենտրոնում հաշվառված հիվանդներից շուրջ 1000-ն անչափահասներ են:
Արյան հիշյալ հիվանդությունն Ադրբեջանում տարածված հարազատների միջև ամուսնությունների բացասական հետևանքներից է: Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունակցական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:
Թալասեմիայով, հեմոֆիլիայով և այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել: