
Մայք Թայսոնը և իր կինը կզբաղվեն կինոարտադրությամբ

Բռնցքամարտի WBC, WBA և IBF վարկածներով ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը կարող է զբաղվել կինոպրոդյուսինգով:
«Մեր տան ղեկավարը կինս է: Նա որոշել է զբաղվել կինոարտադրությամբ: Եվ հնարավոր է, որ մենք սկսենք կինո նկարել: Բացի այդ ինձ դուրս է գալիս մուլտֆիլմեր ձայնագրությամբ զբաղվել»,-ասել է Թայսոնը:
Թայսոնը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդերից մեկը։