Բաժիններ՝

«Միլանը» կշարունակի աշխատել Կոնտեի և Անչելոտիի ուղղություններով

Երևում է, որ «Միլանում» Ջենարո Գատուզոյի վրա լուրջ հույս չեն դնում: «Միլանը» հեռացրեց գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային և նրա տեղը նշանակեց թիմի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյին:

Ընդ որում, Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ «ռոսոներները» շարունակում են աշխատել Անտոնիո Կոնտեի և Կարլո Անչելոտիի ուղղություններով: Հնչեղ նշանակումը կարող է տեղի ունենալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Իհարկե, «Միլանը» պետք է ստանա իտալական ակումբում իրավիճակի հետ կապված ՈւԵՖԱ-ի որոշումը և կողմնորոշվի ֆինանսների հարցում: Եթե ներդրումը շարունակվի, ապա ակումբը կարող է այս երկու մարզիչներից մեկին ստորագրելու հույս ունենալ:

Հիշեցնենք, որ Կոնտեն հիմա աշխատում է «Չելսիում», իսկ Անչելոտին «Բավարիայից» հեռացվելուց հետո նոր աշխատանք դեռ չի գտել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930