
«Հայնկեսը չի մարզի «Բավարիան» հաջորդ մրցաշրջանում». Կարլ-Հայնց Ռումենիգե

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն վստահեցրել է, որ նոր մրցաշրջանում թիմը կունենա նոր մարզիչ: Հայնկեսն աշնանն ընդունեց «Բավարիան»՝ Կարլո Անչելոտիի հեռացումից հետո: Պայմանագիրը մասնագետի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Յուպի գլխավորությամբ մյունխենցիները սկսեցին նորից վստահ խաղ ցուցադրել, ինչը հանգեցրեց խոսակցությունների այն մասին, որ գերմանացին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Վերջերս «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հնարավոր է համարել այն, որ Հայնկեսը կմնա ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում: Սակայն «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն վստահեցրել է kicker-ին, որ ամռանը թիմը կգլխավորի մեկ այլ մասնագետ:
Ավելի վաղ Հայնկեսն ինքը հայտարարել էր, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ. 72-ամյա մասնագետը չի ցանկանում շարունակել մարզչական գործունեությունը: Ենթադրվում է, որ 2019թ. ամռանը «Բավարիան» կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը