
«Սուարեսը մարդասպան է, Ջերարդը՝ կուռք, Նեյմարը շուտով կհաղթի «Ոսկե գնդակը»». Ֆիլիպե Կոուտինիո

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն հարցազրույց է տվել, որում կարծիք է հայտնել Լուիս Սուարեսի, Սթիվեն Ջերարդի և Նեյմարի մասին:
«Սուարեսին ես անվանում եմ մարդասպան. նա չի վրիպում: Եթե նա պահ ունի, ապա այդ պահն ավարտվում է գոլով: Ես շատ լավ հարձակվողների հետ եմ խաղացել, բայց իրացնելիս հենց Սուարեսն է լավագույնը:
Սթիվի Ջին լավագույն կիսապաշտպանն է նրանցից, ում հետ ես խաղացել եմ: Ես նրանից շատ բան եմ սովորել: Ժամանակին Բրազիլիայում PlayStation խաղալիս նա իմ կուռքն էր: Իսկ իրականում նա ավելի լավն էր: Իսկական ավագ և առաջատար:
Նեյմարը վատ ֆուտբոլիստ չէ: Լավագույններից մեկն է աշխարհում: Ես նրա հետ շատ անգամներ եմ խաղացել, մենք միասին եղել ենք պատանեկան հավաքականներում, և նա միշտ աչքի էր ընկնում: Մի օր նա կհաղթի «Ոսկե գնդակը», և այդ օրը մոտենում է»,- ասել է Կոուտինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը