Բաժիններ՝

«Բրազիլիան, Ֆրանսիան և Իսպանիան ԱԱ-2018-ի ֆավորիտներն են, իսկ Գերմանիայի խաղն ինձ դուր չի գալիս». Խորխե Սամպաոլի

Դե, այդ դեպքում գերմանացիները շանս չունեն:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին թվարկել է ԱԱ-2018-ի ֆավորիտներին:

«Իմ կարծիքով՝ Բրազիլիան, Ֆրանսիան և Իսպանիան մեկ քայլ առաջ են մեզանից: Ես չտվեցի Գերմանիայի անունը ոչ թե այն պատճառով, որ մոռացա, այլ այն պատճառով, որ ինձ դուր չի գալիս նրանց խաղը:

Մեր թիմի ոճը՝ հարձակվել 6 ֆուտբոլիստներով, պաշտպանվել 4-ով: Դա համակարգ չէ: Համակարգը կարող է փոփոխվել»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում արգենտինական Crónica պարբերականը:

Դեկտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի կունենա ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունը:

Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան և Արգենտինան կլինեն առաջին զամբյուղում, Իսպանիան՝ երկրորդում: Արգենտինան դուրս է մնացել վերջին 3 Աշխարհի առաջնություններից՝ պարտվելով Գերմանիայի հավաքականին (2006թ.՝ 1/4 եզրափակիչ, 2010թ.՝ 1/4 եզրափակիչ, 2014թ.՝ եզրափակիչ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս