Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» մինչև Սուրբ Ծնունդ կարող է հեռացնել Բոսին, ում կարող է փոխարինել Նագելսմանը

Ինչպես հաղորդում է Der Westen-ը, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը մոտ ժամանակները կարող է հեռացվել պաշտոնից:

Ակումբի ղեկավարությունը դիտարկում է հոլանդացի մասնագետի հեռացման հնարավորությունը մինչև Սուրբ Ծնունդ: Դա կարող է պատահել այն դեպքում, եթե թիմը մինչ այդ չհավաքի 30 միավոր: Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետո դորտմունդցիները հավաքել են 21 միավոր և զբաղեցնում են 5-րդ տեղը:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ գերմանական ակումբը դիտարկում է «Հոֆենհայմի» 30-ամյա մարզիչ Յուլիան Նագելսմանի թեկնածությունը՝ որպես Բոսի հավանական փոխարինող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս