
«Մենք, արդեն 2 տարի է, խնդրում ենք տեսակրկնությունների համակարգը». Լա լիգայի նախագահ

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լա լիգայում տեսակրկնությունների անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղում մրցավարը չնկատեց Լիոնել Մեսսիի խփած ակնհայտ գոլը:
«Իսպանիայում բոլորը տեսան, որ դա գոլ էր: Ինչպե՞ս կարող եմ ասել, որ դա գոլ չէր, եթե բոլորը տեսան դա: Եթե ես ասեմ, որ դա գոլ չէր, ուրեմն ես կույր եմ:
Հույս ունեմ, որ մյուս տարի տեսակրկնությունների համակարգը կգործի Իսպանիայում ևս: Մենք ունենք այդ տեխնոլոգիայի կարիքը: Մենք, արդեն 2 տարի է, խնդրում ենք տեսակրկնությունների համակարգը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
Տեսակրկնությունների համակարգով ցանկանում են աշխատել թե՛ թիմերը, թե՛ մրցավարները: Հաջորդ տարի ամեն ինչ կլինի: Մարդիկ արդեն տեսան, որ այս համակարգն աշխատում է այլ լիգաներում»,- հայտնել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան