Բաժիններ՝

«Ռուսաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի անցկացման հայտ կներկայացնի». Ստելլա Խաչանյանց

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ՀՊՀՌԸ) եւ Իգոր Կրուտոյի փոփ-երաժշտության ակադեմիան մտադիր են «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը 2019 թվականին Ռուսաստանում անցկացնելու հայտ ներկայացնել: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ակադեմիայի գլխավոր տնօրեն Ստելլա Խաչանյանցը։

«Մենք ՀՊՀՌԸ-ի հետ համատեղ հայտարարել ենք, որ պլանավորում ենք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը 2019 թվականին Ռուսաստանում անցկացնելու հայտ ներկայացնել»,-ասել է Խաչանյանցը:

Հաջորդ՝ 2018 թվականի մրցույթը կկայանա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Խաչանյանցը նաեւ նշել է, որ փոփ-երաժշտության ակադեմիան վերջին չորս տարիներին պատրաստում էր ստուգատեսի ռուսաստանցի մասնակիցներին, այդ թվում՝ Պոլինա Բոգուսեւիչին, որն առաջին տեղն է զբաղեցրել նոյեմբերի 26-ին Թբիլիսիում անցկացված մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլը» Եվրոպական հեռարձակողների միության կողմից անցկացվում է 2003 թվականից: Սկսած ներկայիս ստուգատեսից՝ հաղթողին որոշում է ազգային ժյուրիի գնահատականը եւ հանդիսատեսի առցանց-քվեարկությունը: Ռուսաստանը ոչ մի անգամ չի ընդունել «Մանկական Եվրատեսիլը», սակայն արդեն առաջին անգամը չէ, որ հաղթանակ է տանում մրցույթում: 2006 թվականին ստուգատեսի հաղթահերոսներ էին դարձել Մարիա եւ Անաստասիա Տոլմաչեւա քույրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս