Բաժիններ՝

Արքայազն Հարրիի հարսնացուի վերարկուն ինտերնետ-կոլապսի պատճառ է դարձել

Ճերմակ վերարկուն, որով բրիտանացի արքայազն Հարրիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, մամուլի ներկայացուցիչների առջեւ հանդես է եկել նշանադրության մասին հայտարարվելուց հետո, անսպասելիորեն վաճառքների հիթ է դարձել Համացանցում: Այդ մասին  հայտնել է WWD-ն:

Գոտիով վերարկուն, որի գինը 750-դոլար է, թողարկվել է Line կանադական ֆիրմայի կողմից: Ընկերության ղեկավար Ջոն Մասքեթի խոսքով՝ հագուստի ողջ պաշարը գնել են հաշված րոպեների ընթացքում, ընդ որում՝ հաճախորդները մի քանի անգամ խափանել են բրենդի կայքը: Մասքեթը հայտնել է, որ վերարկուի մոդելը, որն ավելի վաղ չուներ իր սեփական անվանումը, հետագայում Մարքլի պատվին կվաճառվի որպես Meghan:

«Մենք ոչ մեծ ընկերություն ենք, եւ այժմ տարեշրջանի վերջն է, այնպես որ մենք մեծ քանակությամբ նման վերարկուներ չունեինք պահեստում:

Բացի այդ, դրանք բոլորը կարվում են ձեռքով: Մենք արդեն պատվիրել ենք նոր խմբաքանակ կարել, այնպես որ այս մոդելը շուտով կհայտնվի խանութներում: Ես չէի սպասում, որ Մեգանը մեր վերարկուն կընտրի նման իրադարձության համար: Նա մի փոքր Կանադա բերեց Լոնդոն»,-իրարանցումը մեկնաբանել է Մասքեթը: Ինչպես պարզաբանել է գործարարը, Մարքլն ինքը չի վճարել վերարկուի դիմաց. ֆիրման այն նվիրել է նրա ոճաբանին՝ Ջեսիկա Մալրունիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս