Բաժիններ՝

Կտեղափոխվի՞ Նեյմարը «Ռեալ»

Չի անցել 6 ամիս, ինչ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, սակայն արդեն իսկ մամուլը խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստը կրկին կտեղափոխվի մեկ այլ ակումբ:

Մամուլում մեկը մյուսի հետևից հայտնվում են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Նեյմարը լարված հարաբերություններ ունի ֆուտբոլիստների և մարզչի հետ և կարող է ձմռանը լքել ակումբը:

Հիմնական տարբերակները երկուսն են՝ վերադառնալ Կատալոնիա, կամ՝ տեղափոխվել կատալոնացիների հավերժական մրցակից Մադրիդի «Ռեալ»:

Հայտնի լրագրող Բալագեն նշել է, որ մադրիդյան ակումբը շատ է ցանկանում գնել Նեյմարին: Գործով հետաքրքրված է հատկապես մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Բացի այդ, մադրիդյան ակումբն այն քիչ թիմերից է, որ կարող է իրեն թույլ տալ վճարել հսկայական գումար Նեյմարի համար:

Մյուս կողմից՝ լրագրողը նշում է, որ Նեյմարը չի ցանկանա տեղափոխվել Մադրիդ, քանի որ շատ լավ հարաբերություններ ունի իր նախկին ակումբի թիմակիցների հետ, ինչպես նաև չի ցանկանում կրկին սկանդալ բարձրացնել իր անվան շուրջ:

Ամենայն հավանականությամբ, մինչև մյուս տարի Նեյմարը կմնա ՊՍԺ-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930