
«Չելսին» կբանակցի Կուրտուայի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Telegraph-ը, Տիբո Կուրտուային կորցնելու վախից «Չելսին» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը դարպասապահի հետ կսկսի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ «կապույտներն» անհանգստացած են, որ ձգձգումների պատճառով Կուրտուան կարող է 2019 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ լոնդոնյան ակումբից: Բայցի այդ, 25-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան թիմի կազմում դաշտ է դուրս եկել 13 անգամ, որոնցից 6 անգամ դարպասներն անառիկ է պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը