![](/banners/BeFunky-design.jpg)
«Էվերթոնը» վերսկսել է բանակցությունները Էլարդայսի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/FILE-Sam-Allardyce-Resigns-As-Crystal-Palace-Manager-FILE-PHOTO-Liverpool-v-Crystal-Palace-Premier-League.jpg)
Հայտնի բրիտանացի մասնագետ Սեմ Էլարդայսը կարող է գլխավորել «Էվերթոնը»: Ավելի վաղ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ, բայց, ինչպես հաղորդում է Sky Sports News-ը, «Էվերթոնը» վերսկսել է բանակցություններն Էլարդայսի հետ:
Հոկտեմբերի 23-ին «Էվերթոնը» պաշտոնապես հայտարարել էր, որ Ռոնալդ Կոմանը հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: 54-ամյա մասնագետն ակումբի հետ աշխատում էր 2016 թվականից:
Անգլիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղուսակում «Էվերթոնը» գրավում է 16-րդ հորիզոնականը՝ 13 խաղերում հավաքելով 12 միավոր: Դուրս մնալու գոտուց՝ թիմին բաժանում է 2 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը