Կլոդ Մոնեի իրերի հավաքածուն 11 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի աճուրդում
Նկարիչ Կլոդ Մոնեի անձնական իրերի հավաքածուն Հոնկոնգում 11 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: Այդ մասին հայտնել է աճուրդային տունը:
Նոյեմբերի 26-ին կայացած աճուրդում, մասնավորապես, վաճառվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ-գեղանկարչին պատկանող ակնոցը: Ոսկեզօծ շրջանակով կլոր ոսպնյակներով ակնոցի արժեքը կազմել է 51,5 հազար դոլար (400 հազար հոնկոնգյան դոլար)՝ փորձագետների կողմից 1 – 1,5 հազար դոլար գնահատման դեպքում: Ընդամենն աճուրդի էր հանվել 54 իր, ներառյալ ճեպանկարներ, նկարներ, լուսանկարներ, նամակներ եւ այլ անձնական իրեր:
Ամենաթանկ լոտն այն նկարն էր, որը Մոնեն յուղաներկով նկարել է 1884 թվականին: 59,6 x 73 սանտիմետր չափով նկարում պատկերված են ժայռեր եւ ծով, դրա արժեքը կազմել է 4,6 միլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: