Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստվում է աշխատել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

«Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմին հարկավոր է ուժեղանալ հունվարին: Մարզիչը հաստատել է, որ մտադիր է ձեռք բերել մի քանի ֆուտբոլիստների, սակայն թիմից ոչ ոք չի հեռանա:

«Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելուն, ապա ամեն ինչ կարող է պատահել: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց մենք հետևում ենք պոտենցիալ նորեկներին»,- հայտարարել է Զիդանը:

Շատ մասնագետներ Իսպանիայում գտնում են, որ «Ռեալի» ներկայիս պրոբլեմներն առաջնությունում կապված են այն բանի հետ, որ Զիդանը որոշեց չփնտրել փորձառու ֆուտբոլիստներ, որոնք կարող էին փոխարինել թիմից հեռացած Պեպեին, Խամես Ռոդրիգեսին և Ալվարո Մորատային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930