
Սինգապուրը հույս ունի 2018 թվականին համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ

Սինգապուրի կառավարությունն ակնկալում է գալիք տարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ավարտել բանակցությունները ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ: Այդ մասին հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության ավագ նախարար (փոխնախարարի կարգավիճակով) Կո Պո Կունը նոյեմբերի 27-ին հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբեւի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ներկայում գերատեսչության ներկայացուցիչները գտնվում են Մոսկվայում, որտեղ կոնսուլտացիաներ են ընթանում ազատ առեւտրի գոտու շուրջ: «Հուսով ենք, որ արդեն այս տարի որոշակի առաջընթաց ձեռք կբերվի»,-ընդգծել է Կո Պո Կունը: «Իսկ արդեն գալիք տարի ակնկալում ենք, որը բանակցությունները կավարտվեն հաջողությամբ»,-հավելել է նա:
ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը: