 
                        Ահազանգ. քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել
 
                                    Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 50/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1933 թ. ծնված Զ. Կ.-ը սպառնում է ինքնասպանություն գործել. ունի հոգեբանական աջակցության կարիք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ՕԽ-ն և ՀԱԲ կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ ահազանգող Բ. Կ.-ը գտնվում է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայր ժամանած ՀԱԲ կրտսեր հրահանգիչը քաղաքացի Զ. Կ.-ի հոգեկան առողջության վերաբերյալ տեղում տվել է համապատասխան խորհրդատվություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        