
Ողբերգական ավտովթար Ծովազարդ գյուղի մոտ. փրկարարները դուրս են բերել մահացածների դիերը, կան վիրավորներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:02-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes E 320» մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և «Nissan Qashqai» մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները «Mercedes E 320» մակնիշի ավտմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Կ.-ի և վարորդի դիերը, իսկ «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Կ. Մ.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ, վարորդը՝ Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: