Բաժիններ՝

Ցուցադրվել է վերջին 27 տարվա ընթացքում ամենասեքսուալ տղամարդկանց էվոլյուցիան

Bored Panda ժամանցային պորտալը վերլուծել է, թե ինչպես է վերջին 27 տարվա ընթացքում փոխվել սեքսուալ տղամարդկանց էտալոնը:

Լրագրողներն ուսումնասիրել են People հանդեսի շապիկները, որը ամեն տարի ընթերցողներին ներկայացնում է «տարվա ամենասեքսուալ տղամարդուն»։

1990-ական թվականներին հանդեսն ամենասեքսուալ տղամարդիկ է ճանաչել Թոմ Քրուզին (1990 թ.), Պատրիկ Սուեյզիին (1991 թ.), Նիկա Նոլթիին (1992 թ.), Բրեդ Փիթին (1995 թ.), Դենզել Վաշինգտոնին (1996 թ.), Ջորջ Քլունիին (1997 թ.), Հարիսոն Ֆորդին (1998 թ.) եւ Ռիչարդ Գիրին (1999 թ.): 2000-ական թվականներին կրկին սեքսուալության իդեալ է ճանաչվել Բրեդ Փիթը. տղամարդկային գեղեցկության եւ բրուտալության էտալոնների թվում էին Փիրս Բրոսնանը, Բեն Աֆլեքը, Ջոննի Դեփը. Ջուդ Լոուն, Մեթյու Մաքքոնահին, Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Հյու Ջեքմանը եւ Ռայան Ռեյնոլդսը:

Վերջին յոթ տարվա ընթացքում ամենասեքսուալներն են ճանաչվել Բրեդլի Քուփերը, Չենինգ Թաթումը, Ադամ Լեւինը, Քրիս Հեմսվորթը, Դեւիդ Բեքհեմը եւ Դուեյն Ջոնսոնը: Լրագրողներին People հանդեսի շապիկներն ուսումնասիրելու են դրդել 2017 թվականին People Magazine-ի խմբագրության կատարած ընտրությանն առնչվող հարցերը: Հանդեսն ամենասեքսուալ տղամարդ է ճանաչել ամերիկացի քանթրի-երգիչ Բլեյք Շելթոնին, որը քիչ է հայտնի համաշխարհային լսարանին:

Նման ընտրությունը զայրացրել է հրատարակության ընթերցողներին: Նրանք վրդովվել են այն բանից, որ People-ը պաշտպանել է մի երգչի, որը համակրանք է տածում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ինչպես նաեւ մարդատյաց ու ռասիստական թվիթներ է հրապարակել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս