Բաժիններ՝

Կոնտեն կոչ է արել «Չելսիի» ղեկավարությանը երկարաձգել պայմանագիրը Կուրտուայի հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն թիմի դարպասապահ Տիբո Կուրտուային համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

Կուրտուայի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2019թ. ամռանը, իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ բելգիացին «կապույտներից» պահանջում է նոր ֆանտաստիկ պայմաններ:

«Կուրտուան հանդիսանում է լավագույններից մեկը, իսկ հնարավոր է նաև՝ լավագույն դարպասապահն աշխարհում: Նա շատ կարևոր է «Չելսիի» համար, բայց պայմանագրի երկարաձգումն իմ խնդիրը չէ, այլ ակումբինը:

Տիբոն գիտի, թե ինչքան լավ եմ ես իրեն վերաբերվում: Եթե կարևոր ֆուտբոլիստը որոշում է չերկարաձգել պայմանագիրը, ակումբին շատ դժվար է լուծել այդ հարցը:

Օրինակ՝ այս մրցաշրջանում Օզիլը և Սանչեսը կարող են հեռանալ «Արսենալից»: Չէ որ նրանց պայմանագրերը մոտենում են ավարտին: Նման իրավիճակները բարդ են: Բայց յուրաքանչյուր ակումբ պետք է ելք գտնի նման պահերից»,- ասել է Կոնտեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս