Տարեսկզբից ողջ աշխարհում ավելի քան 50 լրագրող է սպանվել
2017 թվականի ընթացքում աշխարհում 58 լրագրող է սպանվել, որոնցից երկուսը՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն: «10 լրագրողի սպանության գործով ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել: Դա շատ քիչ է եւ մեծ խնդիր է համարվում»,-նշել է նա:
Բելանժեի խոսքով՝ լրագրողների միջազգային ֆեդերացիան օրինագիծ է պատրաստել՝ուղղված լրագրողների անվտանգության ապահովմանը եւ դիմել է ՄԱԿ-ին եւ առավել ազդեցիկ երկրների ղեկավարությանը, ներառյալ Ռուսաստանին` օրինագծին աջակցելու համար:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասաց, որ կազմակերպությունը կարեւորագույն խնդիր է համարում նաեւ կին լրագրողների հանդեպ բռնությունները՝ ինչպես սեռական, այնպես էլ հոգեբանական բնույթի: