
Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 300-ը

Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի: Այս մասին տեղեկացնում է ՄԵՆԱ լրատվական գործակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մահացածներից 27-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 235 մահացածի մասին:
Նոյեմբերի 24-ին ահաբեկիչները Սինայի թերակղզու հյուսիսում տեղի մզկիթներից մեկում աղթոքի ժամանակ պայթուցիկ են գործի դրել, որից հետո կրակ են բացել մզկիթից դուրս վազողների ուղղությամբ: