
Կանտոնան կցանկանար, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեր Պեպ Գվարդիոլան

Ֆրանսիացին վստահ է, որ «կարմիր սատանաներին» վայել է հարձակվել, այլ ոչ թե՝ պաշտպանվել:
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան հարգում է Ժոզե Մոուրինիոյին, բայց կնախընտրեր, որ մանկունյանցիներին գլխավորեր «Յուրահատուկի» ոխերիմ թշնամին:
«Մոուրինիոն հաղթող է, ով շարունակում է հաղթել: Բայց նա խաղում է պաշտպանությունից, և դա այն ոճը չէ, որը կապվում է «Յունայթեդի» հետ: Ե՛վ Գվարդիոլան, և՛ Մոուրինիոն հրաշալի մարզիչներ են, բայց ես նախընտրում եմ հարձակողական ֆուտբոլ: Ամբողջ կարիերայի ընթացքում ես ինքս փորձել եմ կրեատիվ խաղալ:
Ես չեմ հասկանում, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել մի մարզչի, ով պաշտպանական ֆուտբոլ է խաղում: Ինձ դուր է գալիս Մոուրինիոն, բայց ես կնախընտրեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեր Պեպ Գվարդիոլան. դա ավելի տրամաբանական կլիներ: «Սիթիի» հանդիպումները ես չեմ նայում, քանի որ դա «Սիթին» է: Բայց ես կցանկանայի հետևել Գվարդիոլայի թիմին»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը